Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը կգործի ևս երկու օր


Պատանդների փոխանակում, Գազայի հատված, 27 նոյեմբերի, 2023թ.
Պատանդների փոխանակում, Գազայի հատված, 27 նոյեմբերի, 2023թ.

Իսրայելը և ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» արմատական շարժումը համաձայնել են ևս երկու օրով երկարաձգել մարդասիրական հրադադարը Գազայի հատվածում։ Այդ մասին հայտնել է Քաթարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին։

«Քաթարը հայտարարում է, որ շարունակվող միջնորդության շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու մասին»,- գրել է ալ-Անսարին X-ի էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG