Մատչելիության հղումներ

Իսրայելը ստացել է այսօր ազատ արձակվող պատանդների ցուցակը


Իսրայել - Իսրայելցիները ողջագուրվում են գերությունից վերադարձած հարազատների հետ, Պետահ Տիկվա, 26-ը նոյեմբերի, 2023թ.
Իսրայել - Իսրայելցիները ողջագուրվում են գերությունից վերադարձած հարազատների հետ, Պետահ Տիկվա, 26-ը նոյեմբերի, 2023թ.

Իսրայելն անցած գիշեր հայտնել է, որ ստացել է այսօր ազատ արձակվող պատանդների ցուցակը։ Այն չի հրապարակվում, բայց հաշվի առնելով նախորդ պայմանավորվածությունները՝ ենթադրվում է, որ «Համաս»-ի կողմից Գազայի հատվածում պահվող պատանդներից առնվազն ևս մեկ տասնյակը ազատ կարձակվեն։

Իսրայելը, իր հերթին, ազատ է արձակում կալանավորված պաղեստինցիների՝ երեքին մեկ իսրայելցու դիմաց սկզբունքով։

Հրադադարի հաստատմանը հաջորդած օրերին «Համաս»-ը, որը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն, ազատ է արձակել 39 իսրայելցու և 19 օտարերկրացու։ Իսրայելն ազատ է արձակել 117 պաղեստինցիների։

Քառօրյա հրադադարի երկարաձգված երկու օրվա ժամկետն այսօր ավարտվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG