Մատչելիության հղումներ

«Նա ավելի վաղ չէր ասում, որ այդքան ցանկանում է դահլիճում հիանալ Լավրովով»․ Զախարովան՝ Բերբոքին


Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքին կենտրոնանալ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի վայր բոլոր անդամների մուտքի խնդրի վրա և ոչ թե հետևել, թե ինչպես է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյը Լավրովը «խոսում և լսում իր գործընկերների ելույթները Սկոպյեում»։

Զախարովայն այսպես է արձագանքել Բարբոքի այն հայտարարությանը, թե «Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը դահլիճում հայտնվում է միայն այն ժամանակ, երբ ինքն է խոսում, այլ ոչ թե ուրիշներին լսելու համար»։

«Չգիտես ինչու, մեկ տարի առաջ նրան չէր հետաքրքրում, որ Սերգեյ Լավրովն ընդհանրապես չհայտնվեց դահլիճում, քանի որ Լեհաստանի նախագահությունը հանդիպման հրավեր չէր ուղարկել Ռուսաստանին», - Տելեգրամի իր էջում գրել է Զախարովան։

«Ափսոս, որ նա ավելի վաղ չէր ասում, որ այդքան ցանկանում է դահլիճում հիանալ Լավրովով։ Այդ ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները, հասկանալով նրա տխրությունը, չէին խանգարի միջազգային ատյաններ ռուսական պատվիրակության ժամանելուն։ Առիթի դեպքում ասեք Անալենային, որ Նախարարների խորհրդում բոլոր ելույթները հեռարձակվում են առցանց, և դուք կարող եք լսել բոլորին աշխարհի ցանկացած կետում: Բայց ելույթ ունենալ կարելի է միայն դահլիճում...», - եզրափակել է Զախարովան։

Սկոպյեում երեկ մեկնարկել է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովը։ Անցած տարի ԵԱՀԿ-ն նախագահող Լեհաստանը հաղորդեց, որ Լոձում դեկտեմբերի 1-ից 2-ը կայանալիք Նախարարների խորհրդին մասնակցելու հրավեր է ուղարկել ռուսական կողմին, սակայն ավելի ուշ հաղորդվեց, որ լեհերն արգելել են Լավրովի ղեկավարած պատվիրակության մուտքը:

Ռուսաստանը «սադրիչ, աննախադեպ և նախագահող երկրի կարգավիճակին հակասող» էր որակել լեհերի որոշումը:

XS
SM
MD
LG