ԱՄՆ Սենատը հաջորդ շաբաթ կսկսի Իսրայելին և Ուկրաինային օգնություն տրամադրող փաթեթի քննարկումը, նոյեմբերի 28-ին լրագրողներին ասել է Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը:
Շումերը նշել է, որ օգնության օրինագիծն անհրաժեշտ է, նույնիսկ եթե համաձայնություն չկա սահմանային անվտանգության միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ, որոնք պահանջել են հանրապետական օրենսդիրները:
Նախագահ Ջո Բայդենն անցած ամիս Կոնգրեսին ներկայացրեց ավելի քան 105 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն տրամադրելու խնդրանքը, որը ներառում էր 61,4 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային և 14,3 միլիարդի՝ Իսրայելին:
Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է, որ այդ ծրագրերը ֆինանսավորվեն մեկ փաթեթով, սակայն, հանրապետականները դեմ են դրան:
Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների տունն ընդունել է Իսրայելին 14 միլիարդ դոլար տրամադրելու առանձին օրինագիծ, որը չի ներառել օգնություն Ուկրաինային, սակայն դեմոկրատականների կողմից վերահսկվող Սենատը մերժել է այդ օրինագիծը: