Մատչելիության հղումներ

Զեմանը Պուտինի նկատմամբ բարեկամական վերաբերմունքը համարում է իր «քաղաքական կարիերայի ամենամեծ սխալը»


Վլադիմիր Պուտինը և Միլոշ Զեմանը, արխիվ, Մոսկվա, 2018թ.
Վլադիմիր Պուտինը և Միլոշ Զեմանը, արխիվ, Մոսկվա, 2018թ.

Չեխիայի նախկին նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ իր բարեկամական վերաբերմունքը համարում է ամենամեծ սխալն իր սեփական քաղաքական կարիերայում։

Այս մասին քաղաքական գործիչն ասել է Nova չեխական հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:

«Ես բացարձակ սխալ գտնվեցի Վլադիմիր Պուտինի հարցում, միայն անխոհեմ մարդը կարող էր այնպիսի ողբերգական սխալ թույլ տալ, ինչպիսին էր Ուկրաինա ներխուժելը»,- նշել է 79-ամյա քաղաքական գործիչը, պատասխանելով այն հարցին, թե որն է իր նախագահության տարիների ամենամեծ ձախողումը:

Միշոշ Զեմանը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականից մինչև 2023 թվականի մարտը։ Ավելի վաղ նա զբաղեցրել է Չեխիայի վարչապետի պաշտոնը:

Նա Չեխիայի առաջին նախագահն է, ով ընտրվել է համաժողովրդական քվեարկությամբ։ Նրան անվանել են «Վլադիմիր Պուտինի ընկերը»։

2015 թվականի մայիսին՝ Ղրիմի բռնակցումից հետո, նա, ի տարբերություն այլ արևմտյան առաջնորդների, մեկնել է Մոսկվա՝ ներկա լինելու մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին։

2017 թվականի հոկտեմբերին քաղաքական գործիչն ասել է, թե «Կիևը կարող է ֆինանսական փոխհատուցում ստանալ Մոսկվայից՝ Ղրիմի համար, և փակել այս հարցը»։

Երկու տարի անց նա կրկնել է այդ միտքը՝ նշելով, թե կարծում է, որ Մոսկվայի և ոչ մի ղեկավար երբևէ չի համաձայնի Ղրիմը վերադարձնել Ուկրաինային։

Չեխիայի Հանրապետության արտաքին քաղաքականությունը որոշվում է նախարարների կաբինետի կողմից, նախագահը հիմնականում ունի ներկայացուցչական լիազորություններ, և արտաքին քաղաքական հարցերի շուրջ նրա մեկնաբանությունները սոսկ անձնական կարծիք են համարվում:

Նախքան 2022 թվականի փետրվարի 24-ի ռուսների ներխուժումն Ուկրաինա, Զեմանը հեգնանքով է խոսել մեծ պատերազմի Կրեմլի նախապատրաստության վերաբերյալ ամերիկյան հետախուզության տվյալների մասին:

Սակայն պատերազմի մեկնարկի օրվանից Զեմանն ընդունել է սխալը, խստորեն դատապարտել ագրեսիան և առաջարկել է կոշտ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի նկատմամբ։

Nova-ին տված հարցազրույցում Զեմանն ասել է, որ ռուսական ներխուժումը վնաս է հասցրել ոչ միայն Ուկրաինային, այլև հենց Ռուսաստանին։

«Մարդիկ դա չեն գիտակցում, Վլադիմիր Պուտինն էական վնաս է հասցրել իր երկրին»,- ասել է Չեխիայի նախկին նախագահ Միշոլ Զեմանը։

XS
SM
MD
LG