Չեխիան ժամանակավորապես հսկողություն է սահմանում Սլովակիայի հետ սահմանին՝ անօրինական միգրացիոն հոսքերն ու մաքսանենգությունը կասեցնելու նպատակով, - X սոցցանցում գրել է Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուսանը, նշելով, որ այդ քայլը համաձայնեցվել է Լեհաստանի հետ։
Չորեքշաբթի օրվանից մինչև հոկտեմբերի 13-ը սահմանին պատահական ստուգումներ են իրականացվելու։ Ժամկետը հնարավոր է երկարաձգվի։