Մատչելիության հղումներ

Չեխիան պլանավորում է մարտական ուղղաթիռների խմբաքանակ տրամադրել Ուկրաինային


 Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովա
Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովա

Չեխիան պլանավորում է մոտ ապագայում մարտական ուղղաթիռների խմբաքանակ տրամադրել Ուկրաինային, ինչպես նաև մասնակցել ուկրաինացի օդաչուների ուսուցման ծրագրին ամերիկյան F-16 կործանիչներով թռչելու համար։

Այս մասին հայտնել է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան, ով Իսպանիայում մասնակցում է ԵՄ պաշտպանության և արտգործնախարարների հանդիպմանը։

Ուղղաթիռների քանակը նա չի նշել։

Ավելի վաղ Չեխիան ավելի քան 790 միլիոն դոլարի գործարք է կնքել ԱՄՆ-ի հետ ամերիկյան 12 մարտական ուղղաթիռներ ստանալու համար։ Չեխական մամուլը ենթադրում է, որ ամերիկյան ուղղաթիռները ստանալուց հետո Չեխիան կարող է Ուկրաինային փոխանցել իր սպառազինություններում գտնվող 15 ռուսական Մի-24 ուղղաթիռները։

XS
SM
MD
LG