Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ շրջափակել է Գազան․ Reuters


Իսրայելի բանակը կիրակի օրը հայտարարել է, որ ամբողջությամբ շրջափակել է Գազան, հաղորդում է Reuters-ը։

Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հաղորդել է Իսրայելի կողմից «աննախադեպ ռմբակոծության մասին», նշվում է նաև կապի և ինտերնետ ծառայությունների հերթական խզման մասին:

Իսրայելի բանակի մամուլի խոսնակ Դանիել Հագարին կիրակի ուշ երեկոյան CNN-ին ասել է, որ Գազայի հյուսիսում ռմբակոծությունները մի քանի ժամով դադարեցվել են, որպեսզի խաղաղ բնակիչները ապահով անցում կատարեն նեղ ափամերձ գոտու հարավ:

Իսրայելի և «Համաս»-ի զինյալների հակամարտությունը սկսվել է հոկտեմբերի 7-ին: Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը նոյեմբերի 5-ին գերազանցել է 9 հազար 700-ը, ներառյալ 4 հազար 800 երեխաներ։ Իսրայելի կորուստների թիվը մոտ 1400 է:

Անկախ աղբյուրները չեն կարող ստուգել պաղեստինյան կառույցների հրապարակած տվյալների արժանահավատությունը:

XS
SM
MD
LG