Մատչելիության հղումներ

Պաղեստինցիները պնդում են, որ Գազայում ավելի քան 9700 մարդ է զոհվել


Գազա, 5 նոյեմբերի, 2023թ.
Գազա, 5 նոյեմբերի, 2023թ.

Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը նոյեմբերի 5-ին գերազանցել է 9 հազար 700-ը, ներառյալ 4 հազար 800 երեխաներ։

Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ, այդ թվերը հրապարակել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ վիրավորների թիվը գերազանցել է 24 հազար 800-ը:

Անկախ աղբյուրները չեն կարող ստուգել պաղեստինյան կառույցների հրապարակած տվյալների արժանահավատությունը:

Իսրայելի և «Համաս»-ի զինյալների հակամարտությունը սկսվել է հոկտեմբերի 7-ին: Իսրայելի կորուստների թիվը մոտ 1400 է:

Նոյեմբերի 5-ի դրությամբ իսրայելյան բանակն ամբողջությամբ շրջափակել է Գազա քաղաքը:

XS
SM
MD
LG