Մատչելիության հղումներ

Բլինքենը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը չհայտարարված այց է կատարել օկուպացված Արևմտյան ափ, հանդիպել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, հայտնում է Reuters-ը։

Աբասը Բլինքենին հորդորել է համոզել Իսրայելին համաձայնել հրադադարի գնալ, նշելով, որ գիշերը փախստականների ճամբարի վրա հարձակման հետևանքով մեծաթիվ զոհեր կան։

«Համաս»-ի կողմից կառավարվող Գազայի հատվածի առողջապահության նախարարության խոսնակը կիրակի օրը ավելի վաղ ասել է, որ իսրայելական զինվորականները գիշերը հարված են հասցրել Մաղազի փախստականների ճամբարին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 47 մարդ:

«Բառեր չկան նկարագրելու ցեղասպանության և ավերածությունների պատերազմը, որին մեր պաղեստինցի ժողովուրդը ենթարկվում է Գազայում իսրայելական ռազմական մեքենայի ձեռամբ, առանց հաշվի առնելու միջազգային իրավունքի կանոնները», - ասել է Աբասը Բլինքենին։

Առավել մանրամասն՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG