Մատչելիության հղումներ

Այսօր Լաչին քաղաք է մեկնել ևս 20 ընտանիք՝ 70 հոգի․ Report


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Լաչին եկածների հետ, 28-ը մայիսի, 2023թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Լաչին եկածների հետ, 28-ը մայիսի, 2023թ․

Այսօր Լաչին քաղաք է մեկնել ևս 20 ընտանիք՝ 70 հոգի, հաղորդում է ադրբեջանական Report-ը՝ նշելով, որ այս փուլում 16 ընտանիք (59 մարդ) Լաչինի է մեկնել Բաքու և Սումգայիթ քաղաքներից, ևս 4 ընտանիք (11 հոգի)՝ Բեյլագանի և Շամախիի շրջաններից։

Այսպիսով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Լաչին քաղաքում մշտական բնակություն հաստատածների թիվը հասավ 1205-ի (315 ընտանիք):

Դեռ տարեսկզբին Ադրբեջանը հայտարարեց, որ ծրագրում է մինչև տարեվերջ սկսել Լաչինի բնակեցման գործընթացը:

«Ենթադրաբար, Զաբուխ ու Սուս գյուղերում կբնակեցվի 296 ընտանիք», - հայտարարեց Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ 2022-ի օգոստոսին։

XS
SM
MD
LG