Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա


Տեսարան Կիևից, արխիվ
Տեսարան Կիևից, արխիվ

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում են «Ազատության» աղբյուրները։

Թե ի՞նչ չափի ու ինչպիսի՞ օգնության մասին է խոսքը ու ո՞ր կառույցն է այն Ուկրաինա ուղարկել, դեռ պաշտոնապես չի հայտարարվում։

Վաղը Կիևում մեկնարկելու է «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովը», որին, ըստ «Ազատության» աղբյուրների, նաև Հայաստանի վարչապետի տիկինն է մասնակցելու, ու նա էլ անձամբ օգնությունը պետք է փոխանցի։

Գագաթաժողովի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում արդեն հրապարակվել են մասնակից առաջին տիկինների ու պարոնների մի մասի անունները, դրանց ցանկում Հայաստանի վարչապետի տիկնոջ անունը, սակայն, դեռ չկա։

Արտաքին գործերի նախարարությունից ու Կառավարությունից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում այս տեղեկությունը։

XS
SM
MD
LG