Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ. Փաշինյան


Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, չեխական CNN primanews հեռուստաընկերությանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցազրույցը նկարահանվել է մայիսի սկզբին, երբ վարչապետը այցելել էր Պրահա, կառավարությունը երեկ ուշ երեկոյան հրապարակեց այն։

«Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստությունն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա: Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Ըստ Փաշինյանի՝ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Վարչապետը նույնանման մի հայտարարություն էլ երկու օր առաջ Երևանում արեց։

Արդյոք այսուհետ Երևանը փոխում է ռուս-ուկրաինական պատերազմի հարցում՝ անցած մեկ տարվա չեզոք դիրքորոշումը,և եթե՝ այո՝ ո՞ւմ օգտին։

Փաշինյանի վերջին հայտարարություններով հանդերձ իշխող ուժից պնդում են՝ Երևանի դիրքորոշումը հակամարտող կողմերին վաղուց է ներկայացվել. «Մեր դիրքորոշումը շատ հստակ է, Հայաստանի Հնարապետությունը ունի անվտանգային մրատավրավերներ, պիտի հասցեագրի, և եթե այդ հասցեագրման ճանապարհին կան ավելի մեծ ռիսկեր, վերջին բանը, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի անի, ավեելի մեծ ռիսկերի մեջ ներքաշվելն է»։

Ուկրաինա, թե Ռուսաստան. ըստ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ ճնշումը Արևմուտքից։ Պատգամավորը կարծում է Երևանը հակված է ընտրել Արևմտքին, բայց չի բացառում, որ աշխարհաքաղաքական այդ ռադիկալ փոփոխությունը խիստ վտանգավոր կարող է լինել։

«Փաշինյանը քաղաքական վեկտորի փոփոխություն է իրականացնում և դրա գինը կարող է լինել նաև Արցախի Հանրապետությունը՝ հաշվի առնելով, որ մեր հայերանկիցները Արցախում այսօր լավ,, թե վատ, բայց Ռուսաստանի անվտանգության երաշխիքների պատճառով են այնտեղ», - նշեց Խաչատրյանը։

Արևմտյան որևէ տերություն ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Հայաստանին հրապարակավ ընտրության առջև չի կանգնեցրել, նման պահանջ չկա, հակադարձում է ՔՊ-ի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ Բայց իշխող պատգամավորն էլ չի թաքցնում՝ հարցեր տրվել են։

«Եվրոպայում, Արևմուտքում և ԱՄՆ-ում ունեցել ենք հարցեր այն մասին արդյոք վարչապետի այցը՝ մայիսի 9-ին Ռուսաստան որևէ կերպ կարող է դիտարկվել այն համատեքտսում, որ Հայաստանի Հանրապետությունը աջակցում է ՌԴ-ին և պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Սա որևէ կամ չունի Ուկրաինայում պատերազմի հետ», - նշեց իշխանական պատգամավորը։

Մայիսի 9-ի շքերթից հետո Ուկրաինայի արտգործնախարարությունը դատապարտեց օտարերկրյա առաջնորդների մասնակցությունը «պատերազմական հանցագործի հետ» միջոցառմանը, դա համարելով «անբարոյական և ոչ-բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ»։

Քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանի կարծքով, որքան ուկրաինական պատերազմը շարունակվի, այնքան Հայաստանի նկատմամբ կողմերի ճնշումները կավելանան։ Չի բացառում, որ ինչ-որ պահի Երևանը ստիպված կլինի ընտրել։

«Ե՛վ հօգու Ռուսաստանի ընտրությունն է վտանգավոր Ռուսաստանի առումով, և՛ Ռուսաստանի դեմ ընտրությունն է վտանգավոր Ռուսաստանի առումով։ Հոգուտ Ռուսաստանի այն կախվածության մակարդակը, որ ունի Հայաստանը Ռուսաստանից և այն դերը, որ Ռուսաստանն ունի մեզանում, միայն աճելու է, իսկ դա կարող բերել կործանարար հետևանքներ մեր անկախության համար։ Հակառակ պարագայում, եթե մենք ընտրում ենք Արևմուտքը Ռուսաստանը որպես տարածաշրջանում ավելի ազդեցություն ունեցող պետություն և Հայաստանի անվտանգության վրա ազդեցություն ունեցող պետություն, այն հիբրդային հարվածները, որ մենք տեսել ենք միչև Ռուսաստանից միայն....», - նշեց Քոչինյանը։

Իսկ հօգուտ ո՞ւմ ընտրություն կանի Հայաստանը։ - «Քաղաքակրթական, տնտեսական բոլոր առումներով ճիշտ ընտրությունը, բնականաբար, Արևմուտքն է. Բայց խնդիրը նրանում է, որ այդ ընտրության պարագայում մենք պետք է կարողություններ ունենանք Ռուսաստանի կողմից ակնկալվող հիբրիդային հարվածներից պաշտպանվելու։ Առանց Արևմուտքի աջակցության, մենք հօգուտ Արևմուտքի այդ ընտրությունը չենք կարողանա անել։ Այստեղ է մեր վիճակի ամբողջ տրագիզմը»։

Մոսկվայից արդեն կա առաջին արձագանքը վարչապետի հայտարարությանը, որ Ուկրաինայի պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Մենք դա ի գիտություն ենք ընդունում, դա կարևոր հայտարարություն է: Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության հարցում Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ միաժամանակ շեշտելով, որ ռուսական կողմը շարունակում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումը։

Ավելի քան մեկ տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում՝ մինչ օրս, Երևանը Մոսկվային ագրեսոր անվանող միջազգային փաստաթղթերին չի միացել, քվեարկություններին էլ հիմնականում ձեռնպահ է մնում, կամ՝ կողմ քվեարկում՝ վերապահումով։

XS
SM
MD
LG