Մատչելիության հղումներ

Թրամփի դեմ արդեն չորրորդ քրեական գործն է հարուցվել


ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Ջորջիա նահանգի դատախազությունը քրեական մեղադրանքներ է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ այդ նահանգում 2020 թվականի ընտրությունների արդյունքները ապօրինի տապալելու՝ իշխանությունը պահպանելու փորձի համար։

Քննիչներն առնվազն մի քանի դեպք են ուսումնասիրել, երբ այժմ նախկին նախագահը և նրա աջակիցները միջամտել են քվեների հաշվարկին ու արդյունքների արձանագրմանը։ Այդ շարքում նշվում է, օրինակ, Թրամփի զանգը նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ «իր հաղթանակի համար անհրաժեշտ 12 հազար ձայն գտնելու» պահանջով։

Սա արդեն չորրորդ քրեական գործն է ԱՄՆ նախկին նախագահի դեմ, ով այժմ հավակնում է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։ Մինչ այդ Թրամփին մեղադրանքներ էին ներկայացվել նաև ընտրարշավի ժամանակ միջոցներն ապօրինի ծախսելու, Սպիտակ տնից հեռանալուց հետո գաղտնի փաստաթղթեր պահելու, դրանք թաքցնելու փորձի համար։

XS
SM
MD
LG