ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունից ստացել է ծանուցում, որում նշվում է, որ ինքը կասկածյալ է 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման գործով:
Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ իրեն կարող են մեղադրանք ներկայացնել և կալանավորվել:
«Հատուկ դատախազ Ջեք Սմիթից նամակ եմ ստացել: Դրանում ասվում է, որ ես կասկածյալ եմ: Նա ինձ չորս օր է տվել նամակը ստանալու մասին երդվյալ ատենակալներին հայտնելու համար: Սա միշտ նշանակում է ձերբակալություն և մեղադրանք»,- հայտնել է Թրամփը:
Այդ մասին գրառումը նա տեղադրել է Truth Social՝ «Սոցիալական ճշմարտություն» անվամբ իր ընկերության ստեղծած սոցցանցում: