Մատչելիության հղումներ

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Դամասկոսը


Այսօր վաղ առավոտյան, Իսրայելի օդուժի կողմից Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով չորս սիրիացի զինվորական է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել, հաղորդում է Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության մոտ կանգնած աղբյուրները։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, իսրայելական հարվածների հետևանքով «խոցվել են Դամասկոսի վարչական սահմաններում գտնվող մի շարք օբյեկտներ, նյութական վնաս է պատճառվել»։

SANA-ն նաև տեղեկացնում է, որ Սիրիայի կառավարական բանակի ՀՕՊ ուժերին հաջողվել է չեզոքացնել Դամասկոսի ուղղությամբ արձակված իսրայելական հրթիռներից մի քանիսը։

Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տեղեկություններով՝ իսրայելական հարվածների հետևանքով Սիրիայի կառավարության հետ համագործակցող աշխարհազորային խմբավորումներից մեկի երկու զինյալներ ևս զոհվել են, ինչի մասին պաշտոնական աղբյուրներն առայժ լռում են։

XS
SM
MD
LG