Մատչելիության հղումներ

Ադրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, տուժածների մասին տեղեկություններ չկան


Ստորգետնյա ցնցումներ գրանցող սեյսմոգրաֆ:
Ստորգետնյա ցնցումներ գրանցող սեյսմոգրաֆ:

Այսօր առավոտյան Ադրբեջանի Լենքորանի շրջանում, տեղական ժամանակով ժամը 11։03-ին, արձանագրվել է մինչև 5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է մոտ 6 կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնին հարող տարածքում ուժգնությունը կազմել է 3-5 բալլ:

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Լենքորանի շրջանային վարչակազմը հայտնել է, որ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:

XS
SM
MD
LG