Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, վնասներ՝ ևս, այսօր հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը։
Ավելի վաղ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ այսօր Թուրքիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է Ադանայում՝ Կոզան քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։