Մատչելիության հղումներ

Ադրբեջանում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդի երկրաշարժ. ըստ երկրի ԱԻՆ-ի՝ ավերածություններ, տուժածներ չկան


Սեյսմոգրաֆիկ սարք, արխիվ
Սեյսմոգրաֆիկ սարք, արխիվ

Ադրբեջանում հուլիսի 3-ին տեղական ժամանակով երեկոյան ժամը 11-ին տեղի է ունեցել երկրաշարժ, որի հզորությունը կազմել է 5.5 ուժաստիճան:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Դաղստանում։ Երկրաշարժը զգացվել է, մասնավորապես, Մախաչկալայում, Կասպիյսկում և մի շարք այլ շրջաններում:

Ըստ "РИА Новости"-ի՝ Դաղստանում երկրաշարժի հզորությունը հասել է 5.9 մագնիտուդի:

Նույն լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում խուճապ է սկսվել, և բնակիչներից շատերը լքել են տները:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ ավերածություններ և տուժածներ չկան:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Խաչմազ քաղաքից 46 կիլոմետր հյուսիս-արևելք, էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հաղորդվում է, որ ցունամիի վտանգ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG