Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը հիվանդանոցից միանգամից ուղևորվել է խորհրդարան


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հիվանդանոցից ուղևորվել է երկրի խորհրդարան, որտեղ այսօր նախատեսված է դատաիրավական աղմկահարույց բարեփոխումների քվեարկությունը։

Times of Israel-ի փոխանցմամբ, վարչապետը Քնեսեթի շենք է մտել վթարային մուտքով՝ խուսափելով խորհրդարանի շենքի մոտ հավաքված հազարավոր ցուցարարների հետ հանդիպումից։

Նեթանյահուն հրաժարվել է պատասխանել նաև լրագրողների հարցերին։

Իսրայելի 73-ամյա վարչապետը անցած օրերին հիվանդանոց էր տեղափոխվել սրտի խնդիրներով, երեկ նա կարդիոստիմուլյատորի տեղադրման վիրահատության է ենթարկվել։

Նեթանյահուի մասնակցությամբ նիստին ընդառաջ Իսրայելի խորհրդարանի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր, ջրցան մեքենաներ են տեղադրվել։ Իսրայելի պատմության մեջ ամենատևական բողոքի ցույցի մասնակիցները ամիսներ շարունակ պահանջում են չեղարկել դատաիրավական բարեփոխումները, որով սահմանափակվում են Գերագույն դատարանի լիազորությունները։

Դատական այս ատյանը համարվում է օրենսդիր և գործադիր մարմինների զսպող օղակը։

XS
SM
MD
LG