Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Իսրայելում


Իսրայելի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում ողջ օրվա ընթացքում շարունակվում էին բախումները երկրի կառավարության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումների հակառակորդների և ոստիկանության միջև։

Երուսաղեմում և Հայֆայում ցուցարարները արգելափակել են գրեթե բոլոր բանուկ փողոցները, Թել-Ավիվում բողոքի ակցիաների հազարավոր մասնակիցներ փորձել են կաթվածահար անել երկրի խոշորագույն տրանսպորտային հանգույցի՝ Բեն-Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի աշխատանքը։

Մի շարք քաղաքներում, մասնավորաբար Թել Ավիվում, ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ է կիրառել։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Իսրայելի խորհրդարանը անցած գիշեր առաջին ընթերցմամբ ընդունել է բարեփոխումների վիճահարույց փաթեթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG