Ակնկալվում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից, հաղորդում է Reuters-ը։ Նա լրացուցիչ բժշկական ստուգումներ է անցել, և առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել, հայտնել են նրա գրասենյակից:
73-ամյա Նեթանյահուն շաբաթ օրը տեղափոխվել էր Թել Հաշոմեր ավանի Շեբա հիվանդանոց, գիշերը բժիշկների հսկողության տակ է եղել։
Հիվանդանոցից տարածված տեսաուղերձում նա կարծես լավ տրամադրություն ունի և ասել է, որ հանգստացել է Գալիլեայի ծովում՝ առանց պատշաճ կերպով պաշտպանվելու շոգից:
Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստը, որը սովորաբար անցկացվում է կիրակի օրը, հետաձգվել է երկուշաբթի։