Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը մինչև ամառ կասեցնում է դատական բարեփոխումները


Իսրայել - Բողոքի ցույցը Թել Ավիվում, 28-ը մարտի, 2023թ.
Իսրայել - Բողոքի ցույցը Թել Ավիվում, 28-ը մարտի, 2023թ.

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մինչև ամառ կասեցնում է դատական բարեփոխումները, որոնց նախաձեռնումը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի և բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների:

Ըստ The Jerusalem Post-ի, Նեթանյահուն խոստացել է, որ եթե Զատկի տոների ժամանակ դատաիրավական բարեփոխումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն, բարեփոխումը կընդունվի Քնեսեթի ամառային նստաշրջանի ընթացքում։

Ավելի ուշ Նեթանյահուն հաստատել է դատաիրավական բարեփոխումների օրինագծի ընդունման հետաձգումը։ «Երբ երկխոսության միջոցով քաղաքացիական պատերազմից խուսափելու հնարավորություն կա, ես թայմ աութ եմ վերցնում այդ երկխոսության համար», - հայտարարել է նա։

Իր հերթին, Իսրայելի արհմիությունների դաշնության ղեկավարը դատաիրավական բարեփոխումները կասեցնելու Նեթանյահուի որոշումից հետո հայտարարել է երկրում համընդհանուր գործադուլի ավարտի մասին։

Երեկ Իսրայելում չեղարկվել էին բոլոր թռիչքները Բեն Գուրիոն օդանավակայանից՝ ի նշան բողոքի դատաիրավական բարեփոխումների և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկության դեմ։

XS
SM
MD
LG