Մատչելիության հղումներ

Միջադեպ ՌԴ ուրանի հարստացման կոմբինատում, մեկ մարդ զոհվել է


Ռուսաստանում ուրանի հարստացման կոմբինատում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոսատոմի» հաղորդագրությունը։

Ըստ ռուսական աղբյուրների՝ միջադեպի հետևանքները վտանգ չեն ներկայացնում շրջակայքում ապրող մարդկանց համար։ Վթարը տեղի է ունեցել Ուրալի շրջանի Նովոուրալսկ քաղաքում։

Կոմբինատը հայտնում է, որ ուրանի հեքսաֆտորիդի բալոնի ապահերմետիկացում է տեղի ունեցել, բայց ռադիացիոն մակարդակը նորմայի մեջ է։ Ուրանի հեքսաֆտորիդը քիմիական նյութ է, որն օգտագործվում է ուրանի հարստացման պրոցեսում։

Ուրալի էլեկտրաքիմիական կոմբինատը նշել է, որ այստեղ հարստացած ուրանը նախատեսված է ատոմակայաների համար։ Այն աշխարհում ուրանի հարստացման խոշոր կոմբինատներից մեկն է։

XS
SM
MD
LG