Մատչելիության հղումներ

Reuters. «Թեհրանը ուրանի հարստացման մակարդակը հասցրել է 84 տոկոսի»


ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալությունը (ԱԷՄԳ) բացահայտել է, որ իրանցի գիտնականներին հաջողվել է երկրի միջուկային կենտրոններում գտնվող ցենտրիֆուգների միջոցով ուրանի հարստացման մակարդակը հասցնել 84 տոկոսի։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են երկու արևմտյան դիվանագետներ՝ ընդգծելով, որ ուրանի հարստացման նման ծավալները միջուկային զենքի ստեղծման իրական տեխնոլոգիական հիմքեր են ստեղծում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ն կոչ է արել Թեհրանին հանդես գալ պաշտոնական պարզաբանումներով։

Իրանական կողմը արդեն իսկ հերքել է ՄԱԿ-ի փորձագետների պնդումները։

«Մենք ուրանի՝ 60 տոկոսից բարձր հարստացման որևէ փորձ չենք ձեռնարկել։ Անգամ եթե որոշ մասնիկների հարստացման մակարդակը գերազանցում է 60 տոկոսը, դա չի նշանակում, որ դա վերաբերում է հարստացված ողջ ուրանին», - այսօր IRNA պետական լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Իրանի ատոմային էներգիայի ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG