Մատչելիության հղումներ

«Իրանն ունի մինչև 20 և մինչև 60 տոկոսի հարստացված նյութ, որից կարելի է հինգ միջուկային ռումբ ստեղծել». Իսրայելի ՊՆ


Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, թե Իրանն այսօրվա դրությամբ ունի հարստացված ուրանի անհրաժեշտ պաշար, որը բավական է ատոմային ռումբ ստեղծելու համար։ Այդ մասին նա ասել է Աթենքում Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի հետ համատեղ ասուլիսում։

«Իրանը չի բավարարվի մեկ ռումբով։ Ցայսօր Իրանն ունի մինչև 20 և մինչև 60 տոկոսի հարստացված նյութ, որից կարելի է հինգ միջուկային ռումբ ստեղծել»,- ասել է Գալանտը։

Նրա խոսքով, հարստացումը մինչև 90 տոկոս հասցնելը Թեհրանի կողմից կլինի կոպիտ սխալ, որից տարածաշրջանում կարող է հրդեհ բռնկվել։

«Իսրայելը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն Իրանում միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար և նույնը միջազգային համայնքից է ակնկալում», - ասել է նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG