Մատչելիության հղումներ

Բեռլուսկոնին ժառանգության մեծ մասը թողել է ավագ զավակների կառավարմանը


Մտերիմները հրաժեշտ են տալիս Սիլվիո Բեռլուսկոնիին, Միլան, 14 հունիսի, 2023թ.
Մտերիմները հրաժեշտ են տալիս Սիլվիո Բեռլուսկոնիին, Միլան, 14 հունիսի, 2023թ.

Իտալիայի հանգուցյալ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր բիզնես-կայսրության բաժնետոմսերի մեծ մասի կառավարումը որպես ժառանգություն փոխանցել է ավագ զավակներին՝ Մարինային և Պիեր Սիլվիոյին:

Դա նշված է Սիլվիո Բեռլուսկոնիի կտակում, որի բովանդակությունն այսօր է հայտնի դարձել: Չաբաբաժին կստանան նաև մյուս երկու զավակները՝ Բարբարանն և Էլեոնորան:

Բեռլուսկոնին նաև 100 միլիոնական եվրո է թողել իր վերջին ընկերուհի Մարտա Ֆաշինային, ում հետ ապրել է վերջին շրջանում, և կրտսեր եղբորը՝ Պալոյին: Բացի այդ, 30 միլիոն եվրո կստանա Բեռլուսկոնիի վաղեմի գործընկեր և բարեկամ Մարչելո Դել Ուրտին, ով 2014-ին մեղադրվել է մաֆիայի հետ առնչություններ ունենալու համար:

Սիլվիո Բեռլուսկոնիի ֆինանսական կարողությունը մոտ 4 միլիարդ եվրո է: Իտալական օրենքներով զավակները կարող են հավասար չափաբաժիններով ստանալ ծնողի թողած ժառանգության երկու երրորդը, սակայն մնացած մեկ երրորդը ծնողը կարող է բաժանել իր հայեցողությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG