Մատչելիության հղումներ

Պուտին. «Մշտապես անկեղծորեն հիացել եմ Բեռլուսկոնիի իմաստությամբ»


Սիլվիո Բեռլուսկոնին և Վլադիմիր Պուտինը, արխիվ, Fiumicino օդակայան, Հռոմ, 10 հունիսի, 2015թ.
Սիլվիո Բեռլուսկոնին և Վլադիմիր Պուտինը, արխիվ, Fiumicino օդակայան, Հռոմ, 10 հունիսի, 2015թ.

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ տասնյակ պետությունների ղեկավարներ ցավակցական ուղերձներ են հղում Իտալիայի ղեկավարներին:

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլային հասցեագրված ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, թե շատ վշտացած է, քանի որ կյանքից հեռացել է իր լավ բարեկամը: Պուտինը Բեռլուսկոնիին անվանել է «իսկական ընկեր» և «թանկագին մարդ»:

«Ես մշտապես անկեղծորեն հիացել եմ նրա իմաստությամբ, նույնիսկ ամենադժվար վիճակներում զուսպ և հեռատես որոշումներ կայացնելու ունակությամբ: Մեր հանդիպումներում ես բառացիորեն լիցքավորվում էի նրա անհավատալի կենսունակությամբ, լավատեսությամբ և հումորի զգացումով»,- գրել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Բեռլուսկոնին ռուս-իտալական կապերի զարգացման հետևողական կողմնակից էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG