Մատչելիության հղումներ

Հունաստանի և Թուրքիայի ղեկավարները կհանդիպեն հուլիսին Վիլնյուսում


Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Հունաստանի ու Թուրքիայի առաջնորդները հաջորդ ամիս կհանդիպեն Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, երկկողմ տարաձայնությունները քննարկելու համար, հայտարարել է հունական կողմը։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ, երբ Թուրքիայի նախագահը զանգահարել է Կիրիակոս Միցոստակիսին՝ շնորհավորելու կիրակի օրը ընտրություններում հաղթանակի և կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ու Թուրքիան երկարամյա տարաձայնություններ ունեն՝ Միջերկրականում տարածքային իրավունքներից ու էներգակիրների տնօրինումից մինչև Կիպրոսի հիմնախնդիր։

XS
SM
MD
LG