Մատչելիության հղումներ

Անկարան նոր մեղադրանքներ է հնչեցնում Հունաստանի հասցեին


«Հունաստանի կառավարությունը, ներքաղաքական դրդապատճառներից ելնելով, լարում է հարաբերությունները Թուրքիայի հետ», -այսօր թուրքական ռազմածովային ուժերի Anadolu դեսատնային նավ կատարած այցի ընթացքում հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Մենք մշտապես մեր զրուցակիցներին ասում ենք, որ կողմ ենք խաղաղությանն ու [Աթենքի հետ] երկխոսության շարունակությանը, որ ցանկանում ենք առկա խնդիրները լուծել բանակցությունների միջոցով՝ բարիդրացիական հարաբերությունների և միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում», - հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչությանը ղեկավարը՝ պնդելով, որ հունական կողմը խուսափում է ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված փոխվստահության հաստատմանն ուղղված մեխանիզմի շրջանակներում հանդիպումների անցկացումից։

«Հունաստանը սաբոտաժի է ենթարկում այդ հանդիպումները։ Որոշ քաղաքական գործիչներ ու զինվորականներ հետևողականորեն և մտածված կերպով փորձում են մեծացնել լարվածությունը ներքաղաքական խնդիրները քողարկելու համար», - հայտարարել է Աքարը։

Թուրքիայի Պաշտպանության նախարարը նաև հերքել է Աթենքից հնչող պնդումները, թե Թուրքիան սպառնալիք է հանդիսանում Հունաստանի համար։

«Թուրքիան որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում, այն վստահելի և արդյունավետ դաշնակից է», - հայտարարել է Աքարը, խորհուրդ տալով, սակայն, որպեսզի հունական իշխանությունները Անկարայից հնչող երկխոսության կոչերը «որպես թուլության նշան չընկալեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG