Մատչելիության հղումներ

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կարևորում են Անկարայի և Դամասկոսի կապերի բարելավումը


Ղազախստանի ԱԳՆ շենքը, Աստանա, արխիվ
Ղազախստանի ԱԳՆ շենքը, Աստանա, արխիվ

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կարևորում են Անկարայի և Դամասկոսի կապերի բարելավումը: Այդ մասին ասվում է երեք երկրների արտաքին գերատեսչությունների տարածած համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է «Աստանայի ձևաչափով» Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցային 20-րդ փուլից հետո:

«Նշվել է Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության 2023 թվականի հունիսի 20-ի բանակցությունների կառուցողական բնույթը: Քննարկվել է Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների վերականգնման ճանապարհային քարտեզի պատրաստման ընթացքը: Ընդգծվել է 2023 թվականի մայիսի 10-ին արտաքին գործերի նախարարների և 2023 թվականի ապրիլի 25-ին պաշտպանության նախարարների քառակողմ համաձայնությունների կատարմանն ուղղված ակտիվ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը», - նշվում է հայտարարությունում:

Կողմերն Աստանայում քննարկել են Սիրիա փախստականների վերադարձին և Սիրիային մարդասիրական օգնության տրամադրմանն առչվող հարցեր:

Երեք երկրները վերահաստատել են հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև բոլոր կողմերի պարտադիր ճանաչումը ենթադրող ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին:

XS
SM
MD
LG