Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները կհանդիպեն Աստանայում


 Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, 25-ը ապրիլի, 2023թ․
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, 25-ը ապրիլի, 2023թ․

Հունիսի 21-ին Աստանայում հանդիպելու են Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները։

Այս չորս երկրները քննարկում են Սիրիայի ապագան և Դամասկոս-Անկարա հարաբերությունները կարգավորելու հարցերը։

Սիրիայի 12 տարվա քաղաքացիական պատերազմում Ռուսաստանը և Իրանը աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, իսկ Թուրքիան նրա դեմ պայքարող քաղաքական և զինված ընդդիմությանը։

Մոսկվայում, անցած մայիսի 10-ին կայացած չորս երկրների արտգործնախարարների հանդիպմանը ասվել էր, որ փոխարտգործնախարարներին կհանձնարարվի ճանապարհային քարտեզ մշակել Թուրքիա-Սիրիա հարաբերությունները կարգավորելու համար։

XS
SM
MD
LG