Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է, որ ամերիկացիները խոչընդոտում են սիրիացի քրդերի և Դամասկոսի երկխոսությանը


«Ամերիկացիները խոչընդոտում են սիրիացի քրդերի և Դամասկոսի երկխոսությանը», - պնդում է Ռուսաստանի փոխարտգործնախարար, Մերձավոր Արևելքի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը։

«Ամերիկացիները հիմնվում են մի շարք քրդական կազմակերպությունների վրա, աջակցում են դրանց։ Այդ կառույցներն, իրենց հերթին, կեղծ պետություն են ձևավորում՝ իր վարչակազմով։ Դա բացարձակապես անթույլատրելի է։ Դա սիրիական պետության և ինքնիշխանության խախտում է», - պնդում է Բոգդանովը։

«Մեր ցանկությունն է, որ քրդերի խնդիրները երկխոսության միջոցով լուծվեն, բայց ամերիկացիները, ցավոք սրտի, շահագրգռված չեն դրանում և իրենց քուրդ դաշնակիցներին չեն թույլատրում կառուցողական երկխոսության վարել Դամասկոսի հետ», - նշել է Բոգդանովը։

XS
SM
MD
LG