Մատչելիության հղումներ

Գալուզին. «Ռուսաստանը կշարունակի սատարել հայ-ադրբեջանական գործընթացին»


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոնայը, արխիվ, Երևան, 25 ապրիլի, 2023թ.
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոնայը, արխիվ, Երևան, 25 ապրիլի, 2023թ.

Ռուսական կողմը կշարունակի եռակողմ համաձայնություններին համապատասխան հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման և խաղաղ պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքեր գործադրել, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ «Ռոսիա-24» ռուսական հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:

Գալուզինը միանգամայն բնական և տրամաբանական է համարել այն, որ Բաքուն և Երևանն ուղիղ են քննարկում խաղաղության պայմանագրի տեքստը:

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական կարգավորման միակ ճանապարհային քարտեզը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունն է:

Անդրադառնալով Կովկասում Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը՝ Միխայիլ Գալուզինն ասել է, որ «Վաշինգտոնն ամենուր փորձում է հասնել նույն նպատակին՝ դուրս մղել Ռուսաստանը և նեոգաղութատիրական կարգով իրեն ենթարկել Ռուսաստանի գործընկերներ և դաշնակիցներ հանդիսացող անկախ երկրները, խոչընդոտել բարեկամների և հարևանների հետ Ռուսաստանի գործընկերությունը և դաշինքը»:

Նա ասել է նաև, թե Ռուսաստանը դեմ չէ, որ այլ պետություններ նպաստեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, «բայց ոչ թե խոսքով, այլ գործով» և «Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածություններին համապատասխան»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG