Մատչելիության հղումներ

Քիշնևում ավարտվել են հայ-ադրբեջանական հնգակողմ բանակցությունները


Ավարտվել են Քիշնևում մեկնարկած Փաշինյան-Ալիև բանակցությունները՝ Եվրոպական խորհրդի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպման արդյունքների մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Պարզ չէ՝ կողմերը համատեղ հայտարարություն կտարածեն, թե՝ ոչ։

Հայաստանի կառավարության փոխանցմամբ, հանդիպումը նախ եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Միշել ձևաչափով էր մեկնարկել, ապա միացել էին Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները։

Այսօր ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել, որ հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG