Մատչելիության հղումներ

Ղազախստանում ազգամիջյան ատելություն հրահրելու հոդվածով ազատազրկման են դատապարտել երկու տեղացիների


Զորակոչից փախչող ռուսաստանցիները հասել են Ղազախստան, Ուրալսկ, 18 հունվարի, 2023թ.
Զորակոչից փախչող ռուսաստանցիները հասել են Ղազախստան, Ուրալսկ, 18 հունվարի, 2023թ.

Ղազախստանում՝ Ուրալսկ քաղաքի դատարանը ծագումով ոչ ղազախ երկու տեղացիների մեղավոր է ճանաչել ազգամիջյան ատելություն հրահրելու և անջատական ակտիվություն ծավալելու հոդվածներով:

Դատավոր Վարվարա Դմիտրիենկոյի որոշմամբ, Դենիս Ռուդնիխը կազատազրկվի 5 տարի 2 ամիս ժամկետով, իսկ Կրիստինա Կոլչենկոն՝ 5 տարով:

Այդ երկու քաղաքացիները փետրվարին սոցիալական ցանցերում իրենց ռուս համարող Ղազախստանի քաղաքացիներին կոչ են արել միավորվել և սատարել Ռուսաստանին այն դեպքում, եթե Ռուսաստանը փորձի Ղազախստանում անցկացնել «հատուկ ռազմական օպերացիա»՝ ինչպիսին 2022 թվականի փետրվարի 24-ին նախաձեռնել է Ուկրաինայի դեմ:

Ռուդնիխը սոցցանցում ծավալված բանավեճի ընթացքում նաև պնդել է, թե «Ուրալսկը միշտ ռուսական քաղաք է եղել»: Նա «ռուսական» է անվանել նաև Պավլոդարը, Ուստ-Կամենոգորսկը և Սեմիպալատինսկը:

Ավելի ուշ՝ կալանավորվելուց հետո, Ռուդնիխը հրապարակավ ներողություն է հայցել իր մեկնաբանությունների համար:

Դատավճիռը դեռ չի մտել ուժի մեջ, քանի որ մեղադրյալներն ունեն այն բողոքարկելու իրավունք:

Ուրալսկ քաղաքում վերջին ամիսներին ապաստանել են մեծ թվով ռուսաստանցի տղամարդիկ, ովքեր փախուստի են դիմել զորակոչից և չեն ցանկանում մասնակցել Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիային»:

XS
SM
MD
LG