Մատչելիության հղումներ

Ղազախստանի ընտրություններում առաջատարը Տոկաևին աջակցող «Ամանաթ» կուսակցությունն է․ Exit poll


Կիրակի օրը Ղազախստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի «Ամանաթ» կուսակցությունը։

Նախնական արդյունքների համաձայն իշխող կուսակցությունը ստացել է ղազախ ընտրողների քվեների 53 տոկոսը։

Ընտրատեղամասերի հարևանությամբ անցկացված հարցումների՝ էքզիթ-փոլերի արդյունքների համաձայն, իշխող կուսակցությունից բացի Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատում ներկայացված կլինի ևս 5 քաղաքական ուժ։

Խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը հաղթահարած ուժերից մեկը՝ «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցությունը, հայտարարել է ընտրությունների արդյունքները բողոքարկելու մտադրության համար։

Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ կիրակնօրյա ընտրությունների ընթացքում մի շարք տեղամասերում լուրջ խախտումներ՝ մասնավորաբար քվեատուփերի լցոնումներ են արձանագրվել։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ անկախ դիտորդները ևս բազմաթիվ խախտումներ են արձանագրել: Աստանայում, ընտրությունների օրը, մի քանի ակտիվիստներ բերման են ենթարկվել բողոքի ցույցեր կազմակերպելու փորձի համար։

Քաղաքացիական ակտիվիստ Գալիյա Տամաբաևան, մասնավորապես, պահանջել է միջազգային հետաքննություն անցկացնել 2022 թվականի հունվարի արյունալի իրադարձությունների վերաբերյալ՝ կոչ անելով «Տոկաևին ուղարկել Հաագայի դատարան, ինչպես Պուտինին»։

XS
SM
MD
LG