Մատչելիության հղումներ

McDonald's-ը դադարեցնում է գործունեությունը Ղազախստանում


Արագ սննդի հսկա McDonald's-ը դադարեցնում է գործունեությունը Ղազախստանում՝ մատակարարման սահմանափակումների պատճառով։ Թե ինչ հանգամանքներով են պայմանավորված սահմանափակումները, պաշտոնապես չի հաղորդվում։

«Բլումբերգ»-ի տվյալներով` McDonald's-ը, որը ռուսական շուկան լքել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի ֆոնին, արգելել է ղազախական մասնաճյուղին մսամթերք գնել ռուս մատակարարներից:

2016 թվականից McDonald's-ը Ղազախստանում ավելի քան երկու տասնյակ ռեստորան է բացել, այդ թվում` մայրաքաղաք Աստանայում և ֆինանսական կենտրոն Ալմաթիում, դրանցում աշխատում է մոտ 2000 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG