Անգլիայի Պրեմիեր լիգայում Լոնդոնի արևելյան շրջանը ներկայացնող West Ham United ֆուտբոլային ակումբը հունիսի 7-ին Պրահայում ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում 2-1 հաշվով հաղթել է Fiorentina իտալական ակումբին:
Հաշիվը երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացել է անգլիական թիմից Սայիդ Բենրահմանան: 67-րդ րոպեին Ջակոմո Բոնավենտուրան պատասխան գոլ է խփել: 90-րդ րոպեին Ջերոդ Բոուենը West Ham-ի հաղթական գոլն է խփել:
Մայիսի 31-ին Բուդապեշտում ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի գավաթի համար պայքարել են իսպանական Sevilla-ն և իտալական Roma-ն: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1, և 11-մետրանոցներով հաղթել է իսպանական ակումբը:
Հունիսի 10-ին Ստամբուլում ՈւԵՖԱ-ի երրորդ և ամենահեղինակավոր մրցանակի՝ Չեմպիոնների լիգայի գավաթի եզրափակիչում կհանդիպեն անգլիական Manchester City-ն և իտալական Inter-ը Միլանից: