Մատչելիության հղումներ

«Սևիյան» 7-րդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի գավաթը


«Սևիյան» տոնում է հաղթանակը, «Ֆերենց Պուշկաշ» մարզադաշտ, Բուդապեշտ, 31-ը մայիսի, 2023թ.
«Սևիյան» տոնում է հաղթանակը, «Ֆերենց Պուշկաշ» մարզադաշտ, Բուդապեշտ, 31-ը մայիսի, 2023թ.

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Ֆերենց Պուշկաշ» մարզադաշտում իսպանական «Սևիյան» Եվրոպայի լիգայի եզրափակիչում հաղթեց իտալական «Ռոմային»:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով: 34-րդ րոպեին հաշիվը բացեց Պաոլո Դիբալան «Ռոմայից»: 55-րդ րոպեին Ջանլուկա Մանչինին «Ռոմայից» գրավեց սեփական դարպասը:

Լրացուցիչ 30 րոպեներին խաղի հաշիվը չփոխվեց, և նշանակվեցին հետխաղային11-մետրանոցներ:

«Սևիյան» իրացրեց 4, իսկ «Ռոման»՝ ընդամենը մեկ 11-մետրանոց: Այդպիսով իսպանական ակումբը կարողացավ 7-րդ անգամ շահել ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի գացաթը:

Հունիսի 7-ին Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը: Գավաթի համար կպայքարեն իտալական «Ֆիորենտինան» և անգլիական «Վեստ Հեմը»։

Հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտում ՈւԵՖԱ-ի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» և իտալական «Ինտերը» Միլանից, որի կազմում հանդես է գալիս հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG