Մատչելիության հղումներ

Manchester United-ի սենսացիոն պարտությունը


Manchester United ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, արխիվ
Manchester United ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, արխիվ

Carabao գավաթի մեկ-քառորդ եզրափակիչում Manchester United ակումբը երեկ 1-2 հաշվով պարտություն է կրել Անգլիայի երկրորդ լիգայում հանդես եկեղ Bristol City ակումբից:

Հանդիպման վերջին վայրկյաններին գրավելով Ժոզե Մոուրինյոյի թիմի դարպասը՝ բրիստոլցիներն անցել են կիսաեզրափակիչ, որտեղ պայքարելու են Manchester United-ի մշտական մրցակից Manchester City-ի հետ, որի մարզիչն էլ Ժոզե Մոուրինյոյի մշտական մրցակից Խոսեպ Գվարդիոլան է:

Մյուս կիսաեզրափակիչում հանդիպելու են Լոնդոնի երկու ակումբներ՝ Chelsea-ն և Arsenal-ը:

Carabao գավաթը նախկինում հայտնի էր իբրև Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթ, որի եզրափակիչն ավանդաբար տեղի է ունենում «Ուեմբլի» մարզադաշտում: Ներկայիս գավաթակիրը Manchester United ակումբն թ, ոերն անցյալ տարի եզրափակիչում 3-2 հաշվով հաղթել է Southampton-ին:

Carabao գավաթն Անգլիայում հեղինակությամբ երրորդ ֆուտբոլային մրցանակն է Պրեմիեր լիգայի գավաթից և Ֆեդերացիայի գավաթից հետո:

Երեկվա հանդիպումից հետո Մոուրինյոն գովեստով է խոսել մրցակիցների մասին՝ ասելով, որ բրիստոլցիները համառ և կամային պայքարով են հասել հաջողության:

«Ես չեմ ուզում քննադատել իմ մարզիկներին, նրանք բաց են թողել կիսաեզրափակիչ անցնելու հնարավորությունը, հավանաբար, չեն ունեցել այն մոտիվացիան, որն ուներ Բրիստոլի թիմը», - ասել է Մոուրինյոն:

Անգլիական մամուլում «սենսացիոն» են որակում Մանչեստերի թիմի պարտությունը: Մարզական մեկնաբանները ենթադրում են, որ հունվարին մի շարք խաղացողներ կհեռանան թիմից:

Բավական երկար տևած դադարից հետո Manchester United-ի կազմում երեկ փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով առանձին դրվագներում աչքի է ընկել հմուտ փոխանցումներով:

Բրիտանական մամուլում նշում են, որ հայազգի կիսապաշտպանը կարող է 2018 թվականին տեղափոխվել որևէ այլ ակումբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG