Մատչելիության հղումներ

Մոուրինյո. «Հնարավոր է, որ Միկին վաղը կխաղա»


Manchester United-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, արխիվ:
Manchester United-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, արխիվ:

Վաղը Manchester United-ը և Bristol City-ն հանդիպելու են Carabao գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակիչում: Մանչեստերի թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով նոյեմբերի 5-ից ի վեր դաշտ դուրս չի եկել, կմասնակցի այդ խաղին:

«Այո, հնարավոր է, որ Միկին վաղը կխաղա, ես մի քանի փոփոխություն եմ ծրագրում, բայց ոչ շատ կտրուկ, որովհետև Bristol City-ն երկրորդ լիգայի ամենաուժեղ ակումբներից է, հիմա երկրորդ լիգան բնավ այն լիգան չէ, որը տեսել ենք 5 կամ 10-ը տարի առաջ, այնտեղ լավ ակումբներ են, այնտեղից շատ մարզիկներ կարող են խաղալ պրեմիեր լիգայում, ուստի, մենք պետք է շատ լուրջ պատրաստվենք հանդիպմանը»,- Independent պարբերականի փոխանցմամբ ասել է Մոուրինյոն:

Independent-ը նշում է, որ Հենրիխ Մխիթարյանի ապագան Manchester United-ում անորոշ է, չի բացառվում, որ մարզիկը 2018 թվականի հունվարին հեռանա ակումբից և պայմանագիր կնքի Միլանի Inter-ի հետ, Մխիթարյանին վերադարձնելու ցանկության մասին է հայտնել նաև հայազգի աստղի նախկին թիմը՝ Դորթմունդի Borussia-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG