Մատչելիության հղումներ

Տաջիկստանը ԵԱՏՄ-ին միանալու հարց չի դիտարկում


Ներկա պահին Տաջիկստանի իշխանությունները ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց չեն դիտարկում, նման հարց օրակարգում չկա, ասել է Տաջիկստանի ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտի ղեկավար Շախին Սամադի՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը։

Լավրովը հունիսի 6-ին Դուշանբեում հույս էր հայտնել, որ Տաջիկստանի իշխանությունները շուտով իրենք կորոշեն, թե ինչ օգուտներ կարող են ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցելու դեպքում։

Սամադին պնդել է, որ ո՛չ Տաջիկստանի նախագահի, ո՛չ արտգործնախարարի հետ Լավրովի հանդիպումներում ԵԱՏՄ-ին ինտեգրվելու հարց չի քննարկվել։

XS
SM
MD
LG