Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը ելույթ ունենալով Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում, կոչ է արել ամեն ինչ անել՝ կանխելու համար Ռուսաստանում իրավիճակը ապակայունացնելու «չարագործների փորձերը»։
Ներկայիս իրավիճակի պայմաններում նա ընդգծել է ներքին անվտանգության ապահովման կարևորությունը։
«Այսօր մենք կզբաղվենք հարցերով, կապված Ռուսաստանի անվտանգության հետ, տվյալ դեպքում՝ ներքաղաքական անվտանգության ապահովման հետ, հաշվի առելով այն ջանքերը, որ մեր չարակամները մինչև հիմա դեռ գործադրում և ակտիվացնում են՝ Ռուսաստանի ներսում իրավիճակը ապակայունացնելու համար»,- ասել է Վլադիմիր Վլադիմիրովիչն՝ ընդգծելով՝ «և՛ ես, և՛ դուք պետք է ամեն ինչ անենք՝ դա կանխելու համար»։
Ներքին գործերի նախարարին և Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարին Պուտինը խնդրել էր զեկուցել իրավիճակը։