Մատչելիության հղումներ

Մոսկվայում հրդեհ է բռնկվել շենքում, որտեղ գտնվում է նաև զինկոմիսարիատ


Մոսկվայում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել բարձրահարկ շենքում, որտեղ գտնվում է նաև Պրեոբրաժենսկի շրջանի զինկոմիսարիատը։ Այս մասին հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։ Աղբյուրի համաձայն տարհանվել է 350 մարդ, տեղում աշխատում են հրշեջները։

Միջադեպի պատճառների, իրավապահ գործողությունների մասին առայժմ չի հաղորդվում։

Այսօր ավելի վաղ Օրենբուրգի իրավապահները հայտնել են տեղի բնակչի ձերբակալության մասին, ով իբր Ուկրաինայի հատուկ ծառայությունների ցուցումներով ծրագրել է հրկիզել Օրսկի զինկոմիսարիատը, ինչպես նաև Հարավային Ուրալյան երկաթուղու ԱԴԾ վարչությունը և ռելեի կաբինետները:

Անցյալ տարվա փետրվարին Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանում կտրուկ աճել են վարչական շենքերի վրա հարձակումների և դիվերսիաների դեպքերը։ Փորձեր են արվել հրկիզել մի քանի տասնյակ զինկոմիսարիատներ և պետական այլ հաստատություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG