Մատչելիության հղումներ

Բայդենը կրկին հորդորել է Կոնգրեսին զենքի վերահսկման օրենքներ ընդունել


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ կրկին հորդորել է Կոնգրեսին ընդունել զենքի վերահսկման մասին օրենքներ։

Նախագահի հայտարարությունը հաջորդեց Տեքսաս նահանգի Դալաս քաղաքին մերձակա առևտրի կենտրոններից մեկի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած հրաձգությանը, որի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում` երեխաներ, ևս 7-ը վիրավորվել են, նրանցից 3-ի վիճակը ծանր է։

ԱՄՆ նախագահի խոսքով` այս տարի Ամերիկայում արդեն մոտ 200 նման հրաձգության դեպք է արձանագրվել: «Ավելի քան 14 հազար համաքաղաքացիներ իրենց կյանքն են կորցրել, ըստ վստահելի գնահատումների», - ասել է Բայդենը և ընդգծել, որ հրազենային բռնությունը ամերիկացի երեխաների մահվան հիմնական պատճառն է։

XS
SM
MD
LG