Մատչելիության հղումներ

Առնվազն ինը մարդ է զոհվել ԱՄՆ-ի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով


Արխիվ
Արխիվ

Տեխաս նահանգի Դալաս քաղաքին մոտ գտնվող առևտրի կենտրոններից մեկի մոտ հրաձգության հետևանքով զոհվել է ինը մարդ, հաղորդում է CNN-ը:

Եվս յոթը վիրավորվել են, նրանցից երեքի վիճակը ծանր է, չորսի վիճակը գնահատվում է կայուն։

Ըստ տեղական լրատվամիջոցների, որոնք վկայակոչում են ականատեսներին, կրակողը «ուղղակի քայլել է մայթով և ատրճանակից կրակել առևտրի կենտրոնի վրա»:

Տեղի ոստիկանապետը լրագրողներին ասել է, որ կրակողը վնասազերծվել է դեպքի վայրում գտնվող ոստիկանի կողմից։

Սպիտակ տան ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է տեղի ունեցած հրաձգության մասին:

Այս հրաձգությունը 2023 թվականին Միացյալ Նահանգներում իր տեսակի մեջ 199-րդ դեպքն էր, որոնցից յուրաքանչյուրում, բացի հենց կրակողներից, չորս և ավելի մարդ է մահացել։

Միայն շաբաթ օրը ԱՄՆ-ում ևս երկու նմանատիպ դեպք է գրանցվել՝ Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, մեկը մահացել է, երեքը վիրավորվել, մեկը մահացել է Օհայոյում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG