Մատչելիության հղումներ

Օ-դը-Ֆրանսը Վայոց Ձորի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ է ստորագրել


Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանն օրերս Հայաստանի Վայոց Ձորի մարզի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ է ստորագրել, տեղեկացնում է Հայաստանի վարչապետի գրասենյակը։

Շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրան Հայաստանում է, այսօր նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վստահություն հայտնել, որ փաստաթուղթը կնպաստի երկու երկրների միջև միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնմանը:

Բերտրանն ասել է, որ ունեն Վայոց Ձորի մարզի հետ կապերն ընդլայնելու հստակ ծրագրեր տարբեր ոլորտներում և իր տպավորություններով կիսվել Վայոց Ձորի մարզ, այդ թվում՝ Ջերմուկ կատարած այցից:

Ըստ վարչապետի գրասենյակի՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը քննարկելու նպատակով ապրիլի վերջին տարածաշրջան ժամանեց Ֆրանսիայի արտգործնախար Կատրին Կոլոննան։ Հայաստանի անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ նա ացելեց նաև Ջերմուկ քաղաք։

Զինված ուժերի գլխավոր շտապի պետ Էդվարդ Ասրյանը ֆրանսիացի բարձաստիճան պաշտոնյային ներկայացրեց 2022-ի սեպտեմբերյան ներխուժումից հետո առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, թե որտեղ է տեղակայվել Ադրբեջանի զինուժը։

XS
SM
MD
LG