Մատչելիության հղումներ

Լաչինի ճանապարհը բաց է և կշարունակի բաց մնալ․ Բայրամով


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը պատաստ է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու երկխոսությունը և սպասում է Երևանի շուտափույթ վերադարձին բանակցային գործընթաց։

Նա այս մասին ասել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում, նշելով, որ ֆրանսիայի գործընկերոջը տեղեկացրել է Լաչինում ստեղծված իրավիճակի մասին։

Բայրամովի ասելով՝ Երևանն անտեսել է Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործումը դադարեցնելու Բաքվի կոչերը, որի արդյունքում Ադրբեջանը որոշեց անցակետ տեղադրել՝ թափանցիկություն ապահովելու համար։ «Լաչինի ճանապարհը բաց է և կշարունակի բաց մնալ»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, որ Ֆրանսիան հայամետ կողմնակալ դիրքորոշում ունի։ Իսկ Ադրբեջանը ոչ մի անգամ պատճառ չի դարձել Ֆրանսիայի հետ հարաբերությունների սրման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG