Մատչելիության հղումներ

Թեհրանը ցավակցել է Բաքվին՝ «ականի պայթյունի հետևանքով զոհերի» կապակցությամբ


Իրանի դեսպանատունը Բաքվում
Իրանի դեսպանատունը Բաքվում

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հատուկ հայտարարությամբ իր ցավակցությունն է հայտնել «Ադրբեջանի երեք քաղաքացիների ականի պայթյունի հետևանքով զոհվելու» կապակցությամբ։

Թեհրանը շեշտում է՝ պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ տարածքների ականազերծման գործում։

Բաքուն պնդում է, որ նախօրեին Թալիշ գյուղի մերձակայքում ականի պայթյունի հետևանքով մահացել են ականազերծման աշխատանքներ իրականացնող երեք մասնագետներ։

Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է այդ գյուղում մեծածավալ շինարարական աշխատանքների մեկնարկի մասին։ Անցած ամիս հաղորդվել է, որ Թալիշում առաջին 20 ընտանիքներն են հաստատվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG